Ռուսաստանի զինվորականները հայտնել են Սիրիայում Հմեյմիմ ռազմակայանին մոտեցող անհայտ պատկանելության անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) ոչնչացնելու մասին:
Լրատվական գործակալությունները նշում են, որ այս տարվա հունվարին Հմեյմիմ օդային ռազմակայանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սատարող Ռուսաստանը 2015 թվականից այդ երկրում օդային գործողություններ է իրականացրել, ինչի արդյունքում քաղաքացիական պատերազմի ընթացքը փոխվել է հօգուտ Դամասկոսի: