Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարը Ռուսաստանին կոչ է անում դուրս բերել զորքերը Աբխազիայից և Հարավային Օսիայից


ԱՄՆ - Պետքարտուղար Մայք Փոմփեոն ելույթ է ունենում Heritage Foundation հիմնադրամում, Վաշինգտոն, 21-ը մայիսի, 2018թ․
ԱՄՆ - Պետքարտուղար Մայք Փոմփեոն ելույթ է ունենում Heritage Foundation հիմնադրամում, Վաշինգտոն, 21-ը մայիսի, 2018թ․

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն կոչ է արել Ռուսաստանին դուրս բերել իր զորքերը Վրաստանից անջատված շրջաններից, ինչպես նաև խոստացել է ավելի մեծ աջակցություն Թբիլիսիին՝ անվտանգության և տնտեսական հարցերում:

«Միացյալ Նահանգները միանշանակ դատապարտում է Ռուսաստանի կողմից վրացական հողերի բռնակցումը», - հայտարարել է Փոմփեոն երեկ Վաշինգտոնում ամերիկա-վրացական ռազմավարական գործընկերության ամենամյա զեկույցը ներկայացնելիս: «Ռուսաստանի ներխուժումը Վրաստան միջազգային խաղաղության և անվտանգության հստակ խախտում է», - ասել է նա:

Ռուսաստանը և մի քանի այլ երկրներ ճանաչել են 2008 թվականին Վրաստանից անջատված Աբխազիան և Հարավային Օսիան որպես անկախ պետություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG