«Վաշինգտոնը պատրաստվում է Իրանի ղեկավարության նկատմամբ աննախադեպ կոշտ պատժամիջոցներ սահմանել»:
Այսօր Վաշինգտոնում նման հայտարարությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների նորանշանակ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նրա խոսքով` ԱՄՆ-ն Իրանին 12 նախապայման է ներկայացնում: «Միայն Իրանի որդեգրած քաղաքականության մեջ տեսանելի փոփոխությունների պարագայում մենք կմեղմացնենք պատժամիջոցները»,- նշել է Պոմպեոն:
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ այն ընկերություններն ու պետությունները, որոնք «արգելված բիզնես գործունեություն» կծավալեն Իրանում, կենթարկվեն պատասխանատվության: