Մատչելիության հղումներ

Թուրքական լիրայի փոխարժեքը կտրուկ անկում է արձանագրել


Թուրքիայի ազգային տարադրամի` լիրայի փոխարժեքն այսօր կտրուկ անկում է արձանագրել:

Ստամբուլի ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում թուրքական լիրայի փոխարժեքը ամերիկյան դոլարի հանդեպ հասել է պատմական մինիմումի: Տարեսկզբից թուրքական լիրան կորցրել է իր արժեքի շուրջ 17 տոկոսը` դառնալով աշխարհի ամենաարագ արժեզրկվող տարադրամներից մեկը:

Լիրայի ռեկորդային անկումը տեղի ունեցավ Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի` Լոնդոնում հնչեցրած հայտարարություններից մի քանի օր անց: Դրանցում Էրդողանը պնդում էր, որ հունիսի 24-ին կայանալիք արտահերթ ընտրություններից հետո իշխանությունները պետք է ավելի կոշտ վերահսկողություն սահմանեն երկրում տարվող դրամավարկային քաղաքականության հանդեպ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG