Մատչելիության հղումներ

Պարագվայը ևս Իսրայելում իր դեսպանատունը տեղափոխեց Երուսաղեմ


իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ
իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ

Այսօր Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելում Պարագվայի դեսպանատան հանդիսավոր բացումը: Արարողությանը ներկա են եղել Պարագվայի նախագահ Հորասիո Կարտեսը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: «Սա պատմական օր է, որն էլ ավելի կամրապնդի Պարագվայի և Իսրայելի հարաբերությունները»,- հայտարարել է Կարտեսը:

«Սա մեծ օր է թե՛ Պարագվայի, թե՛ Իսրայելի համար: Այս քայլով Պարագվայն իր աջակցությունն է հայտնում ոչ միայն իմ ղեկավարած կառավարությանը, այլև ողջ Իսրայելի ժողովրդին»,- արարողության ընթացքում հայտարարել է Բենյամին Նեթանյահուն:

Պարագվայը աշխարհի թվով երրորդ երկիրն է, որ Երուսաղեմը պաշտոնապես ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք և Թել-Ավիվում գտնվող իր դեսպանատունը տեղափոխեց այդ քաղաք: Առաջինն այդ քայլին դիմեց ԱՄՆ-ն,ապա նաև՝ Կենտրոնական Ամերիկայում գտնվող Գվատեմալա պետությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG