Մատչելիության հղումներ

Իսպանիայի կառավարությունը հաստատել է Կատալոնիայի նորընտիր ղեկավարի լիազորությունները


Քվիմ Տորա, արխիվ
Քվիմ Տորա, արխիվ

«Պաշտոնական Մադրիդը հույս ունի, որ մոտ ապագայում Կատալոնիան բնականոն գործող կառավարություն կունենա, որի հետ հնարավոր կլինի արդյունավետ երկխոսություն ծավալել»:

Այս մասին այսօր հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը: Իսպանիայի կառավարությունն այսօր հաստատել է Կատալոնիայի ինքնավարության նորընտիր ղեկավար Քվիմ Տորայի լիազորությունները: Ռախոյի նախարարական կաբինետը, սակայն, հրաժարվել է հաստատել Տորայի վարչակազմի անդամներին, ինչը նշանակում է, որ դեռ 2017-ի աշնանը Մադրիդի կողմից Կատալոնիայում հաստատված ուղղակի կառավարամն ռեժիմը պահպանվելու է:

Կենտրոնական կառավարության հիմնական առարկությունները վերաբերում են Կատալոնիայի ղեկավարի չորս խորհրդականներին, որոնք կամ ձերբակալված են կամ էլ գտնվում են Իսպանիայի սահմաններից դուրս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG