Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն այսօր կբացահայտի Իրանի նկատմամբ ամերիկյան նոր ռազմավարության մանրամասները: Այդ մասին Պետդեպարտամենտի նորանշանակ ղեկավարը կհայտարարի Վաշինգտոնում գործող Heritage հիմնադրամում նախատեսված ելույթում:
Պոմպեոն պատրաստվում է ներկայացնել Վաշինգտոնի մոտեցումները, որոնց միջոցով Միացյալ Նահանգները կկարողանա հակազդել «Իրանի սպառնալիքներին»: Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պոպմեոն խոսելու է Իրանի միջուկային ծրագրի առավել մանրակրկիտ վերահսկողության, Թեհրանի տարածաշրջանային դերակատարության և Իրանի կողմից բալիստիկ հրթիռների մշակման ծրագրի մասին: