Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի զինծառայող է զոհվել


Ադրբեջանցի զինվորներ, արխիվ
Ադրբեջանցի զինվորներ, արխիվ

Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում ադրբեջանցի զինծառայող է զոհվել։ Այդ մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ նախարարության, հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում մայիսի 20-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է երկրի Զինված ուժերի զինծառայող շարքային Ադիլ Թաթարովը:

Նշենք, որ երակ Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել են ակտիվ ինժեներական աշխատանքներ՝ նպատակ ունենալով բարելավել դիրքերը:

«Հայկական զինված ուժերը զգուշացրել են, որ ինժեներական աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև այլ սադրիչ գործողություններն առաջացնում են փոխհրաձգություն և, որպես հետևանք զոհեր: Հայկական զինված ուժերը բազմիցս կոչ են արել զերծ մնալ իրավիճակի անտեղի լարումից և զգուշացնում են, որ որևէ ապակայունացնող քայլ անպատասխան չի մնա», - գրել է Հովհաննիսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG