Մատչելիության հղումներ

Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը:

Ըստ Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի, ուղերձում մասնավորապես ասված է. - «Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ հղում եմ ձեզ անկեղծ շնորհավորանքներս ու հաջողության լավագույն բարեմաղթանքներս։

Հաճելի կլինի ձեզ հետ միասին աշխատել՝ ի նպաստ մեր երկու երկրների միջև հաստատված փայլուն համագործակցության և բարեկամական հարաբերությունների էլ ավելի ամրապնդման»։

Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի կողմից Հայաստանի վարչապետ է ընտրվել և նախագահի հրամանագրով նշանակվել մայիսի 8-ին։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG