Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան ահազանգում է Ռուսաստանից հոսող «կեղտոտ» փողերի մասին


Մեծ Բրիտանիան ահազանգում է Ռուսաստանից հոսող «կեղտոտ» փողերի մասին, որոնք սպառնալիք են ստեղծում թագավորության անվտանգության համար:

Բրիտանական խորհրդարանի ստորին պալատի պատրաստած զեկույցի համաձայն, ռուսաստանյան «կեղտոտ» փողերը վնասում են Կրեմլին դիմագրավելու Լոնդոնի ջանքերը՝ աջակցելով Պուտինի վարչակազմին, որը նպատակ ունի խարխլել, տապալել միջազգային իրավունքների վրա հիմնված գլոբալ համակարգը:

«Մոսկվայի ոսկին․ ռուսական կոռուպցիան Միացյալ Թագավորությունում» անվամբ զեկույցը ժամեր առաջ ներկայացնելով՝ Ներկայացուցիչների տան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Թոմ Թըգենդաթը նշել է, որ Լոնդոնի շուկան հնարավորություն է ստեղծում Կրեմլի համար տարածել իր ազդեցությունը՝ տարբեր գործարքներ կատարելով, սեփականություն գնելով ու վաճառելով Լոնդոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG