Հունաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Սալոնիկի քաղաքապետը դաժան ծեծի է ենթարկվել և հիվանդանոց տեղափոխվել ազգայնականների հետ վեճից հետո:
Քաղաքագլուխ Յանիս Բուտարիսը, ով հայտնի է հակաազգայնական հայացքներով, երեկ փորձել է մասնակցել վերջիններիս նախաձեռնած միջոցառմանը, որը նվիրված էր Առաջին համաշխարհայինի ժամանակ երիտթուրքերի զոհ դարձած բազմաթիվ հույների հիշատակին:
Ազգայնական ակտիվիստները նախ պահանջել են քաղաքապետից հեռանալ, ապա հարձակվել են նրա վրա՝ գործի դնելով բռուցքներ ու ապակե շշեր:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, թե հարձակվողները «աջակողմյան խուլիգաններ են, որոնք պատասխանատվություն են կրելու իրենց գործողությունների համար»: