Մատչելիության հղումներ

ԱՄՆ֊ը և Չինաստանը հարթել են երկկողմ առևտրին վերաբերող վիճահարույց հարցերը


Չինաստան ֊֊ Բեռնափոխադրման արկղերը Շանհայում, արխիվ
Չինաստան ֊֊ Բեռնափոխադրման արկղերը Շանհայում, արխիվ

Միացյալ Նահանգներն ու Չինաստանը երկօրյա խիստ լարված բանակցություններից հետո հարթել են երկոկղմ առևտրին վերաբերող վիճահարույց հարցերը: Երեկ հրապարակված համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Պեկինը համաձայնել է էականորեն ավելացնել ամերիկյան ապրանքների և ծառայությունների ներմուծումը՝ արտահանման և ներկրման տարբերությունը կրճատելու համար: Դա, ըստ հաղորդագրությունների, Պեկին մեկնած ամերիկյան պատվիրակության հիմնական պահանջն էր:

Ավելի վաղ՝ դեռ նախընտրական շրջանում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս էր հայտարարել, թե Չինաստանը անարդար առևտրային քաղաքականություն է վարում Նահանգների հանդեպ՝ խոստանալով իշխանության գալու դեպքում խաղի նոր կանոններ թելադրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG