Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ներկայացրել է աշխարհի առաջին լողացող ատոմակայանը


«Ակադեմիկոս Լոմոնոսով» լողացող ատոմակայանը դուրս է գալիս Սանկտ Պետերբուրգի նավաշինարանից, 28֊ը ապրիլի, 2018թ.

Ռուսաստանը մայիսի 19֊ին Մուրմանսկի նավահանգստում լրատվամիջոցներին է ներկայացրել աշխարհի առաջին լողացող ատոմակայանը։

Ակադեմիկոս Լոմոնոսովի անունը կրող լողացող ատոմակայանը կառուցվել է Սանկտ Պետերբուրգի նավաշինարանում։ Մուրմանսկում ատոմակայանը լիցքավորվելու է, այնուհետև քարշակով տարվելու է Չուկոտկայի շրջանի Պևեկ նավահանգիստ, որտեղ 21,000 տոննա կշռող ատոմակայանը աշխատանքային ռեժիմի մեջ է մտնելու 2019 թվականին և էլեկտրականությամբ է ապահովելու նավահանգիստն ու այդ տարածքում գործող նավթահորերը։

Բնապահպանները քննադատել են լողացող ատոմակայանի նախագիծը՝ այն համարելով ռիսկային։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG