Մատչելիության հղումներ

«Շիրակ»-ը հրաժարվում է մասնակցել Հայաստանի առաջնության խաղերին


Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը հրաժարվում է մասնակցել Հայաստանի առաջնության խաղերին՝ պահանջելով ՀՖՖ նախագահի և ամբողջ աշխատակազմի հրաժարականը։

Ակումբի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում «Շիրակը» ֆուտբոլային ակումբը հայտնում է, որ չի մասնակցի մայիսի 20-ին կայանալիք «Շիրակ» - «Փյունիկ» հանդիպմանը։

«Ակումբի նման որոշման պատճառը ՀՖՖ բոլոր պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններն են։ ՀՖՖ բոլոր պաշտնոատար անձիք չեն կատարում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջը և նվազեցրել են Շիրակի միավորները մրցաշարային աղյուսակում և չեն վերականգնել աղյուսակը, ինչը անխուսափելիորեն զրկում է Ակումբին իրավական ճանապարհով իր իրավունքների պաշտպանությունից», ֊ ասված է հաղորդգարությունում։ ֊ «Պարզ է, որ Ակումբը գործ ունի հրահանգներ կատարող, անձնական ցանկություններով և օրենքից չբխող գործողություններ իրականացնող ֆեդերացիայի աշխատակազմի հետ և պարտադրված ենք այդ աշխատակազմի կողմից հեռանալ մրցապայքարից։ Պահանջում ենք ՀՖՖ նախագահի, ինչպես նաև ամբողջ աշխատակազմի հրաժարականը։ ՀՖՖ նոր կազմ ձևավորվելուց հետո «Շիրակը» կվերադառնա առաջնություն», ֊ հայտարարում է ֆուտբոլային ակումբը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG