Մատչելիության հղումներ

Լրագրողական կազմակերպությունները կոչ են անում Ղազախստանին դադարեցնել անկախ լրատվամիջոցների դեմ հետապնդումները


Whois հարցման արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ ratel.kz կայքի հասցեն արգելափակված է

Միջազգային 26 լրագրողական կազմակերպություններ կոչ են անում Ղազախստանին վերանայել երկու անկախ լրատվամիջոցների դեմ վերջին շրջանում իրականացված վարչական և քրեական հետապնդումները և վերանայել ազատ խոսքը սահմանափակող օրենսդրությունը։

«Մենք մտահոգված ենք Ratel.kz և մի շարք այլ լրատվամիջոցների դեմ դատախազության և դատարանների կողմից անհամաչափ, որոշ դեպքերում նաև ապօրինի գործողությունների առնչությամբ, ինչը վկայում է այն մասին, որ Ղազախստանի իրավապահ համակարգը օգտագործվում է քննադատական ձայները լռեցնելու համար, մինչդեռ այդօրինակ քննադատությունը նորմալ ժողովրդավարության անհրաժեշտ պայման է», ֊ ասված է Լրագրողների պաշտպանության կոմիտեի, «ՓԵՆ ինթերնեյշնլի» և մի շարք այլ կազմակերպությունների հրապարակած հայտարարությունում։

Ապրիլի 2֊ին ղազախստանի ոստիկանությունը խուզարկել է Ratel.kz֊ի և Forbes ամսագրի ղազախական տարբերակի գրասենյակները՝ բռնագրավելով համակարգիչներ և փաստաթղթեր։ Բացի այդ արգելափակվել է Ratel.kz֊ի ինտերնետային կայքը։

Այս գործողությունները իրականացվել են գործարար և ֆինանսների նախկին նախարար Զեյնուլա Կակիմժանովի բողոքի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում։ Նախկին նախարարը պնդում է, որ այդ լրատվամիջոցները ստահոդ տեղեկություններ են հրապարակել՝ արատավորելով իր և իր որդու պատիվն ու արժանապատվությունը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG