Մատչելիության հղումներ

Սկոպյեն և Աթենքը կարող են համաձայնության գալ Մակեդոնիայի անվան շուրջ


Մակեդոնիայի և Հունաստանի վարչապետեր Զորան Զաևը և Ալեքսիս Ցիպրասը հանդիպում են Բուլղարիայում, 17֊ը մայիսի, 2018թ.

Մակեդոնիայի վարչապետը հայտարարել է, որ երկրի անվան շուրջ հարևան Հունաստանի հետ տարիներ շարունակվող վեճը հարթելու հնարավորություն է ստեղծվել։ Վարչապետ Զորան Զաևը հայտարարել է, որ կողմերը համաձայնել են Մակեդոնիայի պաշտոնական անվանումը ձևակերպել որպես «Իլինդենական Մակեդոնիայի Հանրապետություն»։ Առաջարկվող անվանումը դեռ պետք է հաստատվի համաժողովրդական հանրաքվեի միջոցով։

Իլինդենը մակեդոնական քաղաք է, որտեղ 1903 թվականին սկսվել է թուրք նվաճողների դեմ ժողովրդական ապստամբությունը, իսկ 1944֊ին՝ նացիստների դեմ ապստամբությունը։

Մեկնաբանելով Զաևի հայտարարությունը, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը նշել է, որ երկու երկրները մոտ են խնդրի լուծմանը։

«Մենք չպետք է բաց թողնենք այս պատմական հնարավորությունը», ֊ ընդգծել է Ցիպրասը։

Մակեդոնիայի անվան շուրջ վիճաբանությունը երկու հարևան պետությունների միջև ծագել է 1991 թվականին, երբ պաշտոնական Սկոպյեն անկախություն հռչակեց կոմունիստական Հարավսլավիայի անկումից հետո։ Աթենքը ընդդիմանում է Մակեդոնիայի անվանմանը, քանի ու Հունաստանի հյուսիսային շրջաններից մեկը կոչվում է Մակեդոնիա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG