Մատչելիության հղումներ

Ոստիկանության բաժիններ են բերվել բազմաթիվ քրեական «հեղինակություններ» և «օրենքով գողեր»


Հայաստանի ոստիկանության շենքը Երևանում, արխիվ
Հայաստանի ոստիկանության շենքը Երևանում, արխիվ

«Այս օրերին ոստիկանության բաժիններ ու ստորաբաժանումներ են բերվել բազմաթիվ, այսպես կոչված, քրեական «հեղինակություններ» ու «օրենքով գողեր», - հաղորդում է Հայաստանի ոստիկանությունը:

Հաղորդագրության համաձայն՝ գործողությունը օպերատիվ տեղեկություններ ստուգելու, ինչպես և կանխարգելիչ բնույթ ու քրեածին իրավիճակի վերահսկելիությունը բարձրացնելու նպատակ ունի:

«Հանրային իրավագիտակցության մեջ վերջնականապես պետք է ամրագրվի օրենքի առաջ բոլորի հավասարության և անպատժելիության բացառման հիմնարար սկզբունքը: Համակեցության կանոնները պետք է պարտադիր լինեն յուրաքանչյուրի համար` անկախ սոցիալական դիրքից, նյութական վիճակից և այլ հանգամանքներից», - ասված է հաղորդագրությունում:

«Այս գիտակցությունը պետք է ամրապնդվի ոչ միայն օրենքի ուժով, այլև մեր հանրային գնահատականով ու վերաբերմունքով: Պետք է մեկընդմիշտ գիտակցենք, որ օրենքն է գերակա բոլորիս նկատմամբ: Հուսանք, որ այսուհետ իրավագիտակցության այսպիսի աստիճան ու ընկալում կունենա և´ հանրությունը, և´ նրանք, ովքեր թյուր պատկերացում են ունեցել հասարակական հարաբերություններում քաղաքացու իրակա´ն տեղի ու դերի մասին», - հայտարարում է Հայաստանի ոստիկանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG