Մատչելիության հղումներ

Անձրևներ և ամպրոպներ են սպասվում նաև եկող շաբաթ, օդի ջերմաստիճանը կնվազի


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Այսօր` հատկապես կեսօրից հետո, Հայաստանի առավելապես հյուսիսային շրջաններում, վաղը շրջանների զգալի մասում, մայիսի 21-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ը կնվազի 3-4 աստիճանով:

Այսօր երեկոյան ժամերին Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, վաղը՝ կեսօրից հետո, մայիսի 21-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG