Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան պատրաստվում է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի պսակադրությանը


Մեծ Բրիտանիա - Շատ բրիտանացիներ գիշերն անցկացրել են բաց երկնքի տակ՝ Վինձորյան դղյակի դիմաց, որպեսզի հետևեն արքայազի պսակադրությանը

Մեծ Բրիտանիան պատրաստվում է արքայազն Հարրիի և հոլիվուդյան աստղ Մեգան Մարքլի պսակադրությանը:

Հանդիսավոր արարողությանը հետևելու համար շատերը ողջ գիշերն անցկացրել են բաց երկնքի տակ` թագավորական պալատին ավելի մոտ և հարմարավետ դիրք գրավելու համար:

Թագավորական հարսանիքին հրավիրված են 1200 հյուրեր, որոնք արդեն ժամանում են Վինձորյան դղյակ:

Հաղորդվում է, որ պսակադրության ժամանակ Մեգան Մարքլը չի խոստանալու մշտապես լսել ամուսնուն, արքայազն Հարրին էլ մտադիր է կրել ամուսնական մատանին, թեև թագավորական ընտանիքում տղամարդիկ, որպես կանոն, խուսափում են դրանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG