Վաշինգտոնը մեղադրել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա մերձավոր կուսակիցներին թմրաբիզնեսից շահույթներ ստանալու մեջ:
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հայտարարություն է հրապարակել, ըստ որի՝ Մադուրոյի կուսակցության փոխնախագահը թմրամիջոցների առևտրով զբաղվողներից թմրանյութեր է առգրավել և արտահանել Վենեսուելայի պետական օդանավակայանից: «Փոխնախագահը` երկրի նախագահի ու այլ պաշտոնյաների հետ, կիսել են թմրամիջոցների մատակարարումներից ստացված շահույթը»,- ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական հայտարարության մեջ:
Reuters լրատվական գործակալությունը նշում է, որ գումարները լվացվել են Կոստա Ռիկայում և Ռուսաստանում:
Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել նախագահ Մադուրոյի աջակիցների և նրա հարազատների դեմ: