Մատչելիության հղումներ

Եվրամիությունը արգելում է եվրոպական ընկերություններին հետևել Իրանի նկատմամբ ԱՄՆ սահմանած պատժամիջոցներին


Եվրամիության գործադիր մարմինը առաջին քայլերն է ձեռնարկում Իրանում եվրոպական ընկերություններին ԱՄՆ պատժամիջոցներից պաշտպանելու համար:

Սոֆիայում տեղի ունեցած գագաթաժողովի ավարտին Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է «արգելափակման մասին օրենքի» կիրարկման մասին, որը կչեզոքացնի Եվրամիությունում ամերիկյան արտերկրյա պատժամիջոցների հետևանքները:

Եվրոպական ընկերություններին այդպիսով արգելվում է հետևել ամերիկյան պատժամիջոցներին, բացի այդ ընկերությունները իրավունք են ստանում դատական կարգով վերականգնել պատժամիջոցները կատարող երրորդ անձանց պատճառով կրած կորուստները:

Եվրոպական հանձնաժողովը Իրանում ներդրումներ կատարող եվրոպական ընկերությունների շահերի պաշտպանությանն ուղղված այդ քայլերը ձեռնարկում է 2015 թվականին կնքված Միջուկային համաձայնագրի շրջանակներում:

Համաձայնագրից Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո Եվրամիությունը վերահաստատել է իր հավատարմությունը համաձայնագրին՝ պնդելով, թե Թեհրանը հետևում է ստանձնած պարտավորություններին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG