Մատչելիության հղումներ

Սոչիում մեկնարկել են Պուտին-Մերկել բանակցությունները


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Սոչիում, 18-ը մայիսի, 2018թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Սոչիում, 18-ը մայիսի, 2018թ.

Սոչիում մեկնարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բանակցությունները:

Ինչպես և ակնկալվում էր, բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակն է, այդ թվում՝ Դոնբասում միջազգային խաղաղապահներ տեղակայելու հարցը։

Անցյալ շաբաթ գերմանական կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Ուկրաինայում ամեն օր հրադադարի ռեժիմ է խախտվում և մարդիկ են զոհվում։

Նա կոչ է արել ակտիվացնել ջանքերը նորմանդական ձևաչափով։

Մինչ Ռուսաստան ժամանելը Մերկելը հայտարարել է, որ Պուտինի հետ անպայման քննարկելու է Սիրիայի հակամարտությունն ու Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG