Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը խոստանում է «պաշտպանել» Կիմ Չեն Ունին, եթե նա համաձայնի ապամիջուկայնացմանը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստանում է «պաշտպանել» Հյուսիսային Կորեայի առաջնորդին, եթե նա համաձայնի ապամիջուկայնացմանը:

Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը զգուշացրել է լուրջ հետևանքների մասին, եթե Կիմ Չեն Ունի հետ պայմանավորվածություն ձեռք չբերվի:

«Կիմը բացառիկ հուսալի երաշխիքներ կստանա», - հայտարարել է Թրամփը՝ նկատի ունենալով հստակ հավաստիացումներ այն մասին, որ ԱՄՆ-ը չի մասնակցի հյուսիսկորեական ռեժիմի տապալման որևէ արշավի, այլ հակառակը՝ նրան խոշոր տնտեսական օգնություն կհատկացնի:

ԱՄՆ նախագահի հայտարարությունները հաջորդում են Փհենյանից ստացված տեղեկություններին, ըստ որոնց՝ հնարավոր է, որ Կիմը հրաժարվի հանդիպել Թրամփի հետ:

Հյուսիսային Կորեայի և Միացյալ Նահանգերի ղեկավարների հանդիպումը նախատեսված է հունիսի 12-ին Սինգապուրում: Մինչ այդ Փհենյանը հավաստիացրել է, թե դադարեցնում է միջուկա-հրթիռային փորձարկումները և փակում փորձադաշտը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG