Մատչելիության հղումներ

Լեհաստանը ՄԱԿ-ին խնդրում է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայի արևելքում


Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդա, արխիվ
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդա, արխիվ

Լեհաստանի նախագահը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին խնդրել է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայի արևելքում հակամարտության գոտում:

«Մենք պաշտպանում ենք ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության տեղակայումը», - հայտարարել է Անջեյ Դուդան երեկ Նյու Յորքում ասուլիսի ժամանակ` նման խնդրանքով հանդես գալով նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որի նախագահությունը մայիսին ստանձնել է իր երկիրը:

«Առաջին հերթին, այդ ուժերը պետք է տեղակայվեն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանի վրա», - ասել է Դուդան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG