Իրանը համաձայնագիր է ստորագրել բրիտանական կոնսորցիումի հետ նավթային ոլորտի զարգացման մասին։
Իրանի Ազգային նավթային ընկերությունը համաձայնագիր է ստորագրել Լոնդոնի Pergas կոնսորցիումի հետ` առաջիկա 10 տարիների ընթացքում Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող հանքավայրից 655 միլիոն բարել նավթ արտահանելու մասին: Այդ մասին երեկ հայտարարել է Իրանի նավթի նախարարությունը։
Սա Իրանի առաջին նման պայմանագիրն է արևմտյան ընկերության հետ այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հայտարարեց, որ դուրս է գալիս միջուկային գործարքից և կվերականգնի Թեհրանի դեմ պատժամիջոցները: