Մատչելիության հղումներ

Մոսկվայում կարող է հայտնվել Մարադոնայի հսկայական դիմանկարը

Դիեգո Մարադոնայի առաջնորդած Արգենտինայի հավաքականը՝ աշխարհի չեմպիոն, արխիվ, Մեխիկո, 29 հունիսի, 1986թ.
Դիեգո Մարադոնայի առաջնորդած Արգենտինայի հավաքականը՝ աշխարհի չեմպիոն, արխիվ, Մեխիկո, 29 հունիսի, 1986թ.

Արգենտինացի նկարիչ Սան Սպիգան Մոսկվայում շենքերից մեկը զարդարելու է աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հսկայական դիմանկարով: Այդ արտ-ծրագրի վերնագիրն է «Երեխաներ՝ առա՛ջ»:

Նկարիչն ասել է, որ ինքն այդ ծրագրով ցանկանում է իր սերն ու հարգաքն արտահատել «Դիեգո Մարադոնայի և աշխարհի բոլոր քաղաքների փողոցներում ֆուտբոլ խաղացող տղաների և աղջիկների հանդեպ»:

Նա ասել է, որ առաջին քաղաքը, որտեղ կցանկանա ներկայացնել արտ-ծրագիրը՝ պետք է լինի աշխարհի առաջնությունը կազմակերպող Մոսկվան:

Նկարիչն ասել է, որ կա ծրագրի իրականացման երկու տարբերակ՝ դիմել Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի օգնությանը, կամ համաձայնություն ձեռք բերել Մոսկվայի շրջաններից մեկի տեղական իշխանության հետ: Ինքը նկարիչը նախընտրելի է համարում այդ երկրորդ տարբերակը:

«Ես կուզենամ, որ դա լինի մի սովորական շենք, այլ ոչ թե Կարմիր հրապարակը, թեպետ այնտեղ Մարադոնայի նկարը կուրախացներ զբոսաշրջիկներին»,- ասել է Սպիգան:

ՏԱՍՍ լրատվական գործակալությհան փոխանցմամբ, Մարադոնային նվիրված Սպիգայի հսկայական նկարները կարելի է տեսնել Բեռլինում, Լոնդոնում, Նեապոլում և այլ քաղաքներում:

«Իմ երազանքն է տեսնել Մարադոնային՝ հենված իր նկարով շենքի պատին, հուսամ, երազանքս կիրականացվի Մոսկվայում»,- ասել է արգենտինացի նկարիչ Սան Սպիգան:

XS
SM
MD
LG