Մատչելիության հղումներ

Բաբլոյանը Մատվիենկոյին առաջարկել է հետաձգել համատեղ միջոցառումը, քանի որ հունիսի 7-ին քննարկվելու է ՀՀ կառավարության ծրագիրը


Արա Բաբլոյան, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, քննարկվել են Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի անցկացմանը վերաբերող հարցեր:

Ընդգծելով համատեղ նիստի կարևորությունը՝ Արա Բաբլոյանն առաջարկել է հետաձգել Մուրմանսկում հունիսի 5-ից 8-ը նախատեսված նիստի անցկացման ժամկետը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունիսի 7-ին Հայաստանի խորհրդարանը քննարկելու է Հայաստանի նոր կառավարության ծրագիրը, իսկ մինչ այդ սպասվում են քննարկումներ նաև ՀՀ ԱԺ խմբակցություններում ու մշտական հանձնաժողովներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG