Մատչելիության հղումներ

Էլթոն Ջոնը կերգի Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքին


Արքայազն հարրին և Մեգան Մարքլը:

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը ելույթ կունենա արքայազն Հարրիի և դերասանուհի ու ֆոտոմոդել Մեգան Մարքլի հարսանյաց հանդեսին:

Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ որտեղ կերգի Էլթոն Ջոնը՝ արքայական մատուռո՞ւմ, թե եկեղեցական արարողությունից հետո նախատեսված ընդունելության ժամանակ:

Փետրվարին հայտնի դարձավ, որ Հարրիի և Մեգանի ամուսնության կապակցությամբ Էլթոն Ջոնը չեղարկել է Լաս Վեգասում նախատեսված երկու համերգները:

Աշխարհահռչակ կատարողը իշխանուհի Դիանայի բարեկամն էր և արքայազներ Հարրիին ու Ուիլյամին ճանաչում է նրանց մանկության տարիներից:

Հարրիի և Մեգանի ամունությունը տեղի կունենա մայիսի 19-ին բրիտանացի միապետերին պատկանող Ուինձորի ամրոցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG