Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր Սոֆիայում հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է պաշտպանի այն ընկերություններին, որոնք կարող են Իրանի հետ համագործակցելու հետևանքով ենթարկվել ամերիկյան պատժամիջոցներին:
Անդրադառնալով Total ընկերության Իրանից հեռանալու հնարավորությանը, Մակրոնն ասել է, որ որոշումներ կայացնելը վերապահված է ընկերություններին:
Նա նշել է, որ ընբռնում է ամերիկացիների հետ բիզնեսը չվտանգելու և հնարավոր պատժամիջոցներից խուսափելու մեծ ընկերությունների ձգտումը և միաժամանակ ընդգծել, որ Եվրամիությունը պետք է սատարի Իրանի հետ համագործակցությունը շարունակելու նպատակ ունեցող փոքր ընկերություններին: