Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի և Ուզբեկստանի «համագործակցության նոր դարաշրջան»


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիոևին, Վաշինգթոն, 16 մայիսի, 2018թ.

Վաշինգտոն այցելած Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիոևը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ երեկ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ընթացքում հավաստիացրել է, որ իր երկիրը «բարելավում է մարդու իրավունքների իրավիճակը, և այդ գործընթացն անշրջելի է»:

Սպիտակ տունը հրապարակել է հայտարարություն, որի համաձայն, ԱՄՆ-ի և Ուզբեկստանի հարաբերություններում մեկնարկում է «ռազմավարական համագործակցության նոր դարաշրջան»:

Ըստ հայտարարության, նախագահ Թրամփը բարձր է գնահատում «քաղաքական, տնտեսական և սոցիալական հսկայական առաջընթացը», որն Ուզբեկստանում արձանագրվել է 2016 թվականին Միրզիոևի կողմից իշխանությունը ստաձնելուց հետո:

Շավկատ Միրզիոևը նախագահ է ընտրվել Ուզբեկստանում տասնամյակներ պաշտոնավարած Իսլամ Կարիմովի մահվանից հետո:

«Նախագահ Թրամփը ողջունում է Ուզբեկստանում մարդու իրավունքների բնագավառում իրավիճակը բարելավելու, խղճի բանտարկյալներին ազատ արձակելու, աշխատատեղերում երեխաների շահագործումը վերացնելու և հարկադիր աշխատանքը սահմանափակելու քաղաքականությունը: Այդ նվաճումներն ընձեռում են Ուզբեկստանի հետ տնտեսության, քաղաքականության և անվտանգության հարցերում համագործակցությունը զարգացնելու հնարավորություն»,- ասվում է Սպիտակ տան հայտարարությունում:

Վաշինգտոնի փոխանցմամբ, նախագահ Միրզիոևը հավաստիացրել է, որ Ուզբեկստանում կբարելավվի վիճակը նաև կրոնի ազատության բնագավառում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG