Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում գումարվել է Եվրամիություն-Արևմտյան Բալկաններ գագաթնաժողովը, որն առաջինն է անցած 15 տարիների ընթացքում:
Գագաթնաժողովի օրակարգում չկա Եվրամիությանը Սերբիայի, Մոնտենեգրոյի, Կոսովոյի, Մակեդոնիայի և Ալբանիայի անդամակցելու հարցը: Մասնակիցները քննարկելու են այդ երկրների և Եվրոպական միության առավել սերտ ինտեգրման հնարավորությունները:
«Մենք ուզում ենք ցույց տալ, որ մեծ նշանակություն ենք տալիս այդ տարածաշրջանի սոցիալական-տնտեսական զարգացմանը: Ենթակառուցվածքներին և մարդկային կապերի զարգացմանն ուղղված ներդրումները բխում են և՛ Բալկանների, և՛ Եվրամիության շահերից, և հենց դա է լինելու գագաթնաժողովի օրակարգի առանցքային թեման»,- երեկ ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: