Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի նախագահը Սպիտակ տանը այսօր ընդունելու է Ուզբեկստանի նախագահին


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 16-ին Սպիտակ տանը ընդունելու է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևին: 2002 թվականից հետո սա Ուզբեկստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Միացյալ Նահանգներ:

Նախագահ ընտրվելուց հետո Շավքաթ Միրզիոևը տեսանելի քայլեր է կատարում բարեփոխումների և արտաքին աշխարհի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ:

Շուրջ քառորդ դար Ուզբեկստանը գտնվում էր նախկին նախագահ Իսլամ Քարիմովի ավտորիտար կառավարման տակ, ով մահացավ 2016-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG