Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց «Սասնա ծռերի» գործով տասը ամբաստանյալների կալանքը փոխելու միջնորդությունը


Արայիկ Խանդոյանը դատարանի դահլիճում, արխիվ

Դատարանը մերժեց «Սասնա ծռերի» գործով տասը ամբաստանյալների՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Էդվարդ Գրիգորյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Սեդրակ Նազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը։

Դատարանը նրանց նկատմամբ կիրառեց նաև դատական սանկցիա՝ առանց թույլտվության դատական նիստը լքելու համար։

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան: Նրանց սպանության մեջ մեղադրվում են խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը:

Այս գործերով անցնողների հիմնական մասը մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, դրա գործադրմամբ շենք գրավելու, գույք փչացնելու, պատանդ պահելու, նրանց ազատելու պայմանով պետությանը գործողություններ հարկադրելու մեջ:

Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG