Մատչելիության հղումներ

Տարոն Մարգարյանը հեռախոսազրույց է ունեցել Վալերի Օսիպյանի հետ


Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ քաղաքապետարանի շենք ներխուժմամբ պայմանավորված քաղաքապետ Տարոն Մարգարյանը հեռախոսազրույց է ունեցել ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։

Ոստիկանապետը հայտնել է, որ բացատրական աշխատանքներ են տարվում դեպքի առնչությամբ ցուցարարների հետ։

Նշենք, որ ցուցարարները «Մերժենք Տարոնին և իր բարեկարգումը» կոչով Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող պուրակի մոտ բողոքի ակցիա իրականացնելուց հետո շարժվեցին դեպի քաղաքապետարան։ Նրանք պահանջում են հանդիպում Տարոն Մարգարյանի հետ։

Ցուցարարներին հաջողվեց ներխուժել Երևանի քաղաքապետարանի շենք։ Աշխատողները երրորդ հարկում փակեցին նրանց ճանապարհը։

Երևանի քաղաքապետարանը դիմեց ոստիկանություն՝ պահանջելով «ձեռնարկել միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար»։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG