Մատչելիության հղումներ

Դիեգո Մարադոնան՝ Բրեստի «Դինամո»-ի նախագահ


Դիեգո Մարադոնա, արխիվ
Դիեգո Մարադոնա, արխիվ

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան նշանակվել է Բրեստի «Դինամո» ֆուտբոլային ակումբի նախագահ: Բելառուսական ակումբը նրա հետ երեք տարվա պայմանագիր է կնքել: Այս մասին հայտնում է Բրեստի «Դինամո»-ի պաշտոնական կայքը, նշելով, որ Մարադոնան ղեկավարելու է ֆուտբոլային ակումբի «ռազմավարական զարգացումը»:

1986 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթակիր 57-ամյա Դիեգո Մարադոնան անցած ամիս ավարտել է մարզչական աշխատանքը Արաբական Միացյալ Էմիրությունների Al-Fujairah FC ֆուտբոլային ակումբում: Մինչ այդ նա Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG