Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և Եվրամիությունը դատապարտել են Ղրիմը Ռուսաստանին միացնող կամրջի կառուցումը


Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսիյանչիցը հայտարարել է, որ առանց Կիևի թույլտվության կամրջի կառուցումը Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հերթական խախտումն է Ռուսաստանի կողմից:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Հիթեր Նաուերթը նշել է, որ Ղրիմը Ուկրաինայի մասն է, իսկ կամրջի շինարարությունը վկայում է Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքը անտեսելու շարունակվող քաղաքականության մասին: Պետդեպարտամենտը գտնում է, որ կամրջի միջոցով Մոսկվան ցանկանում է ամրապնդել Ղրիմի անօրինական զավթումն ու օկուպացիան:

Մայիսի 15-ին բացվեց Ղրիմը Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասին միացնող կամուրջը: Կերչի նեղուցի վրա կառուցված 19-կիլոմետրանոց կամրջով «Կամազ» բեռնատարով առաջինը անցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG