Մատչելիության հղումներ

Ուկրաինայի արևելքում հակամարտ կողմերը միմյաց մեղադրում են հրադադարը խախտելու մեջ


Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը այսօր հայտնել է, որ երկրի արևելքում անջատականների կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով մեկ զինվոր է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են: Ըստ հաղորդագրության, վերջին 24 ժամվա ընթացքում անջատականները հրադադարի ռեժիմը խախտել են 45 անգամ` կրակ արձակելով ականանետերից:

Դոնեցկի ռուսամետ անջատականներն իրենց հերթին հաղորդում են, որ ուկրաինական բանակը հրադադարը խախտել է 30 անգամ:

2014-ի ապրիլից Ուկրաինայի արևելքում բռնկված հակամարտության հետևանքով ավելի քան 10 հազար 300 մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG