Մատչելիության հղումներ

Բողոքի ցույց կառավարության շենքի մոտ. զինկոմիսարիատների աշխատակիցները դեմ են օպտիմալացմանը


Առավոտից կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում հանրապետության մոտ 11 զինկոմիսարիատների աշխատակիցներ։

Նրանք բողոքում են զիկնոմիսարիատներում իրականացվող օպտիմալացումից։ Ցուցարարները պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Մեր հիմնական հարցը էս օպտիմալացման հետ է կապված, մենք դեմ ենք նախկին իշխանության այդ որոշմանը, որովհետև սա ևս մեկ անգամ ապացուցում է, թե երկիրը ոնց ենք տանում ճահիճ ՝ մանավանդ մեր բանակը, մեր զինվորական կազմակերպությունները։ Էն ժամանակ 47 հոգանոց կոլեկտիվը, որն իրականացնում էր զորակոչ, զորահավաք, մոբիլիզացիա, զորակոչը մի կերպ անում էինք՝ տանջանքով, զորահավաքի մասին, երբ որ 200-250 մարդ պետք է տանենք ուսումնավարժական հավաքների, մի կերպ իրականացնում ենք, էսօր եթե կրճատեցին դարձրեցին 17-18 հոգի, ո՞նց ենք իրականացնելու», - ասաց ցուցարարներից մեկը։

Մեկ այլ ցուցարար էլ հավելեց. - «Սահմանամերձ շրջանի զինկոմիսարիատում թողել են 3 հոգի, ո՞նց են այդ մարդիկ հարկ եղած դեպքում մոբիլիզացիա իրականացնելու»։

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց կառավարության աշխատակազմի նամակների ընդունման և հանձնման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, լսեց նրանց բողոքն ու խորհուրդ տվեց գնալ Պաշտպանության նախարարություն։

«Էս խնդիրն էս սենյակում լուծվողը չի, էս շենքում վերջնական լուծում ստացողը չի։ Ես առաջարկում եմ՝ հիմա դուք, ոչ բոլորով կարծում եմ, դուք որոշեք, գուցե մի խմբով կգնաք նախարարություն, նախարարությունում նախարարը ձեզ կընդունի, դրանից հետո նախարար, վարչապետ կքննարկեն այս հարցը», - ասաց Ղազարյանը։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG