Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին` Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանատան տարածած հաղորդագրության համաձայն, Սպիտակ տան ղեկավարը Փաշինյանին հղած շնորհավորական ուղերձում նշել է. - «Անհամբերությամբ եմ սպասում մեր համագործակցությանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ բնագավառներում, այդ թվում` առևտրի, ժողովրդավարական ինստիտուտների և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ոլորտներում»:

«Առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում, քաղաքական բոլոր ուժերի համախմբումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ջանքերին և կերաշխավորեն Հայաստանի պայծառ ապագան: Լավագույն մաղթանքներս Ձեզ և հայ ժողովրդին», - գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG