Մատչելիության հղումներ

Բաքուն պատրաստ է ինտենսիվ բանակցություններ վարել ղարաբաղյան խնդիրը շուտափույթ կարգավորելու համար. Մամեդյարով


Բաքուն հայտարարում է, թե պատրաստ է ինտենսիվ բանակցություններ վարել ղարաբաղյան խնդիրը շուտափույթ կարգավորելու համար։ Այդ մասին, ըստ պաշտոնական հաղորդագրության, այսօր հայտնել է արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մինսկի խմբի համանախագահներին՝ Փարիզում կայացած հանդիպման ժամանակ:

«Հանդիպմանը ընդգծվեց ինտենսիվ բանակցությունները շարունակելու կարևորությունը՝ հաշվի առնելով այն, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում ընտրական գործընթացներն արդեն ավարտվել են», - ասել է արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով՝ նախարար Մամեդյարովը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Բաքուն պատրաստ է դրան:

Ըստ ադրբեջանական կողմի, հանդիպմանը քննարկվել են նաև այն քայլերը, որոնք մտադիր են ձեռնարկել Մինսկի խմբի միջնորդները՝ կարգավորումն առաջ տանելու համար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG