Մատչելիության հղումներ

Թուրքիան պահանջել է Իսրայելի դեսպանից ժամանակավորապես լքել երկիրը


Թուրքիան պահանջել է Իսրայելի դեսպանից ժամանակավորապես լքել երկիրը՝ Գազայի հատվածում սկիզբ առած արյունալի բախումներից և շուրջ վեց տասնյակ պաղեստինցիների սպանությունից հետո:

Երեկ՝ ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելուց հետո, հազարավոր պաղեստինցիներ էին ցույցի դուրս եկել։ Նրանք Արևելյան Երուսաղեմը համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաքը:

Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը, անանուն մնալու պայմանով, «Ֆրանսպրեսին» հաղորդել է, որ Անկարան նաև ետ է կանչել իր դեսպանին Թել Ավիվից՝ խորհրդակցությունների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG