Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագուհուն


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Բուքինգհեմյան պալատում հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդին, ավելի ուշ էլ նախատեսված է նրա հանդիպումը վարչապետ Թերեզա Մեյի հետ:

Բանակցություններից առաջ Մեյի գրասենյակը հայտարարել է, որ բրիտանական կողմը մտադիր է բարձրացնել Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարմանն ու ժողովրդավարությանը վերաբերող հարցեր:

«Թուրքիայի հետ մեր սերտ համագործակցությունը թույլ է տալիս բաց խոսել առկա խնդիրների մասին», ֊ ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG