Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր հանդիպել է Երևանում Իտալիայի նորանշանակ դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
Առաջին նախագահի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացում քննարկվել են Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին: