Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ միաձայն հավանություն է տվել Արևմուտքի նկատմամբ հակընդդեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագծին:
Միաժամանակ, պատգամավորները փոփոխություններ են մտցրել Քրեական օրենսգրքում՝ մինչև չորս տարվա ազատազրկում սահմանելով այն անձանց նկատմամբ, որոնք կհետևեն Միացյալ Նահանգների սահմանած տնտեսական պատժամիջոցներին Ռուսաստանի տարածքում:
Օրենքի ուժ ստանալու համար այս նախագծերը պետք է ևս երկու անգամ դրվեն քվեարկության՝ Դումայում և Դաշնության խորհրդում, ապա վավերացվեն նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: