Մատչելիության հղումներ

ՄԱԿ ԱԽ նիստ՝ Գազայի հատվածում արյունալի բախումների հարցով


Մայիսի 14-ի բախումները Գազայի հատվածում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր արտահերթ նիստ է անցկացնում Գազայի հատվածում սկիզբ առած արյունալի բախումների հարցով:

Երեկ ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելուց հետո հազարավոր պաղեստինցիներ էին ցույցի դուրս եկել, իսրայելական զինուժի կրակից 58 մարդ զոհվել է, ավելի քան 1200-ը՝ վիրավորվել:

Իսրայելը հայտարարել է, որ իր բանակը պաշտպանել է երկրի սահմանները, պնդելով, թե «Համաս»-ի զինյալները ցույցի պատրվակն օգտագործելով հարձակումներ են իրականացրել հրեական պետության դեմ:

Երեկ ամենաարյունալի օրն էր 2014 թվականի Գազայի պատերազմից ի վեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG