Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-5 աստիճանով


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Մայիսի 15-17-ը, 19-ին Հայաստանի շրջանների զգալի մասում, մայիսի 18-ին հյուսիսային շրջաններում, հատկապես կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մայիսի 15-18-ը կբարձրանա 4-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում մայիսի 15-17-ը, մայիսի 19-ին՝ օրվա երկրորդ կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում, մայիսի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG