Մատչելիության հղումներ

Հայաստանի ՔԿ նախագահը մեկնում է Բելառուս՝ հանդիպելու բելառուսցի և ռուսաստանցի գործընկերներին


Հայաստանի և Ռուսաստանի ՔԿ-ների նախագահներ Աղվան Հովսեփյան և Ալեքսանդր Բաստրիկին, արխիվ
Հայաստանի և Ռուսաստանի ՔԿ-ների նախագահներ Աղվան Հովսեփյան և Ալեքսանդր Բաստրիկին, արխիվ

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը այսօր մեկնում է Բելառուս՝ մասնակցելու Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների 3-րդ համատեղ կոլեգիայի նիստի աշխատանքներին։

Այցելության ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների հետ։

Բացի այդ, Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների միջև կստորագրվի գիտակրթական ոլորտում 2018-2019 թվականների համագործակցության ծրագիր, ասված է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG