Մատչելիության հղումներ

Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել կառավարության նոր կազմի հետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության նորանշանակ նախարարները:

Կառավարության աշխատակազմի փոխանցմամբ, վարչապետը շնորհավորել է նրանց կառավարության կազմում ընդգրկվելու կապակցությամբ և նշել. - «Խնդրում եմ ձեզ հենց այսօրվանից անցնել աշխատանքի, ծանոթանալ ընթացիկ վիճակին, որպեսզի ընդհանրապես ժամանակ չկորցնենք, որովհետև կան օպերատիվ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է ժամ առաջ լուծել:

Մեր աշխատանքի տրամաբանությունը և փիլիսոփայությունը պետք է լինի հետևյալը. մեր կոչումը և խնդիրը ՀՀ քաղաքացիների կյանքն առավել հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելն է, իհարկե, մեր կառավարությունը քաղաքական առումով ունի առաջնահերթություն՝ Հայաստանի Հանրապետությունը նախապատրաստել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, բայց այս ընթացքում պետք է կարողանանք արձանագրել լուրջ արդյունքներ: Մեր կառավարության ոճը պետք է լինի մշտական երկխոսությունը հասարակության հետ:

Հանրությունը պետք է զգա, որ սա այն կառավարությունն է, որն ինքն է ձևավորել և որն առաջին հերթին հաշվետու է իր առաջ և որը ոչ միայն առաջարկում է գաղափարներ, այլ նաև ունի բոլոր փաստարկները՝ դրանք հիմնավորելու և դրանց օգտակարությունն ընդգծելու համար»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG