Ֆրանսիական ոստիկանությունը բացահայտել է շաբաթ երեկոյան Փարիզում տեղի ունեցած հարձակման հեղինակի ինքնությունը: France Info-ի տեղեկություններով, հարձակման հեղինակը ազգությամբ չեչեն Համզատ Ազիմովն է:
Ֆրանսիական ոստիկանության տվյալներով, Ազիմովը ծնվել է 1997 թվականին Չեչնիայում, հետագայում տեղափոխվել է Ֆրանսիա, 2010 թվականին նրան ֆրանսիական քաղաքացիություն է շնորհվել:
Ֆրանսիայի հատուկ ծառայությունները նախկինում տեղեկացված էին եղել Ազիմովի` իսլամիստ ծայրահեղականների հետ ունեցած առնչությունների մասին:
Հարձակումը տեղի էր ունեցել մայիսի 12-ի երեկոյան ֆրանսիական մայրաքաղաքի ամենակենտրոնում` Օպերային թատրոնի շենքի հարևանությամբ: Համզատովը «Ալահու աքբար» բացականչություններով դանակահարել էր պատահական անցորդներից մի քանիսին, ինչի հետևանքով մեկ մարդ սպանվել էր, ևս չորսը վիրավորվել:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները իրենց հերթին սպանել էին հարձակման հեղինակին: