Մատչելիության հղումներ

Վրաստանում բողոքի ակցիաներ են՝ ընդդեմ ոստիկանական գործողությունների


Ցուցարարները փակել են Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկը, 12-ը մայիսի, 2018թ․

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքելով մայրաքաղաքի երկու հայտնի գիշերային ակումբներում ոստիկանության իրականացրած գործողությունների դեմ, որոնք ոմանք համարում են ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում:

Շուրջ 4 հազար մարդ էր երեկ հավաքվել խորհրդարանի շենքի առջև՝ ի պատասխան ոստիկանության գիշերային գործողությունների: Նրանք պահանջում են վարչապետի և ներքին գործերի նախարարի հրաժարականը:

Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հայտնի «Բասիանի» և «Կաֆե Գելըրի» ակումբներում երեկ գիշերն իրականացված այդ գործողությունների արդյունքում ձերբակալել է ենթադրաբար թմրանյութերի վաճառքով զբաղվող 8 մարդու:

Վերջին շաբաթներին Թբիլիսիում թմրանյութերի օգտագործման հետևանքով մի քանի մարդ է մահացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG